Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է փոխել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը: N 164-Ա որոշման հավելվածում կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Կ. Ճշմարիտյան» բառերը փոխարինվել է «Ա. Մինասյան» բառերով.
2) «Ս. Մանասարյան» բառերը փոխարինվել է «Ռ. Հարությունյան» բառերով.
3) «Ա. Խաչատրյան – ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծության վարչության պետ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Մելքոնյան – ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծության վարչության պետի պաշտոնակատար (համաձայնությամբ)» բառերով.
4) հավելվածից հանվել է «Գ. Արզումանյան -«Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ, «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը.
5) հավելվածը լրացվել է «Ա.Ղազարյան – Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ (համաձայնությամբ)» բառերով: