Օրենքի նոր փոփոխություններ՝ հօգուտ աշխատողների

Կառավարության մարտի 17-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը հավանության տալու մասին հարցը: Ըստ օրենքի նախագծի, առաջարկվում է  աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի 1-ին աշխատանքային օրվա չափով կորցրած աշխատավարձը (եկամուտը) փոխահատուցել գործատուի հաշվին:

Գործող օրենքի իրավակարգավորումների համաձայն՝ անաշխատունակության առաջին աշխատանքային օրվա համար չի վճարվում, դրան հաջորդող հինգ աշխատանքային օրվա համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին (որը չի փոխհատուցվում), իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Այսպիսով, նախագծով սահմանվում է.

Հոդված 1. «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության 2010թ.հոկտեմբերի 27-ի ՀՕ-106-ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին վեց աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը` Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին:»:

Հոդված 2. Օրենքի 8 –րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար` սկսած առաջին օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:»:

Նշենք նաև, որ սույն փոփոխությունները ընդունվելուց հետո, դրանք ուժի մեջ կմտնեն 2017 թվականի հունվարի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել