ՀՀ վարչապետը որոշում է ընդունել՝ Գագիկ Բեգլարյանին և նրա օգնականի գործուղման ծախսերի վերաբերյալ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 25-ին որոշում է ընդունել՝ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի և նրա օգնական Աշխեն Մկրտչյանի գործուղման ծախսերի վերաբերյալ: 105-Ա որոշման մեջ մասնավորապես նշվում է.

«Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Շարժական աշխարհ» խորագրով համաշխարհային համաժողովի նախարարական ամենամյա ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի օգնական Աշխեն Մկրտչյանի՝ 2016 թվականի փետրվարի 22-25-ը Իսպանիայի Թագավորություն (Բարսելոնա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Իսպանիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել