Դժբախտ պատահար. ավոտվթարի հետևանքով 2 եղբայրները մահացել են

Փետրվարի 26-ին, ժամը 18-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1980 թ. ծնված Արման Ն.-ն և 1990 թ. ծնված Գեղամ Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 17.30-ի սահմաններում Սարուխան գյուղի Հ. Աբրահամյան փողոցում «ԲՄՎ 735» մակնի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառի, ինչի հետևանքով ուղևորներ, եղբայրներ` 1991 թ. ծնված Նվեր Գափոյանը և 1992 թ. ծնված Համլետ Գափոյանը տեղում մահացել են:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել