Վարդգես Գասպարին տեղափոխվել է «զրոներ» կոչվող խցերից մեկը: Այսօր կալանավորվածին այցելել են փաստաբանները. «Մտահոգություն հայտնել է ապագայի վերաբերյալ՝ ասելով, որ վտանգը զգում է՝ դեռևս այդ խումբը կա, ցանկացած պահի կարող է նույն դեպքերը կատարվել կամ տեղափոխվի մեկ այլ խուց: Դեռևս այս խցում ոչինչ չկա, բայց առաջին օր չկար նույն խցում, այնպես որ՝ ոչ ոք չի երաշխավորում, որ Գասպարիի նկատմամբ բռնություն չի լինի»,- ասաց փաստաբաններից Դավիթ Գյուրջյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Գասպարին երեկվանից դադարեցրել ջրադուլն ու հացադուլը, այսօր չի պառկել խցում:
Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ Գասպարիի կալանավորման վերաբերյալ պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը մակագրվել է դատարանի դատավորներից մեկին, այս մասին իրենց ասել են Վերաքննիչ քրեական դատարանից, սակայն դատարանի աշխատակիցը չի հայտնել, թե որ դատավորին, երբ և արդյոք ծանուցագիրն ուղարկվել է: