«Ես անպայման կփոխանձեմ ձեր հորդորը հաջորդ նախարարին»,- այսօր ԱԺ-ում պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձավ իր հրաժարականին. «Ինչ վերաբերում է վերջին խոսքին, իհարկե, ասում են՝ եթե ուզում ես զվարճացնել Աստծուն պատմիր քո պլանների մասին, չեմ ուզում զվարճացնել, բայց կարծում եմ, որ սա վերջին խոսքի համար ամենաճիշտ տարիքս չէ, հետևաբար, ուզում եմ առիթից օգտվելով պարզապես շնորհակալություն հայտնել ԱԺ-ին, բոլոր խմբակցություններին և պատգամավորներին համատեղ աշխատանքի համար»,- նշեց նա, իսկ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը արձագանքեց. «Ի՞նչ վերջին խոսք, սա նոր սկիզբ է»: