Նոր նշանակումներ դատական համակարգում՝ նախագահի հրամանագրերով

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, բացի երկու դատարանների նախագահներ նշանակելուց, նաև այլ նշանակումներ է կատարել: Մասնավորապես նախագահի նոր հրամանագրերով՝ Տիգրան Սահակյանը, ով նախկինում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահն էր, նշանակվեց նույն դատարանում՝ որպես դատավոր, նույն կերպ էլ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի արդեն նախկին նախագահ Սամվել Ուզունյանը նշանակվեց դատավոր, բացի այդ նախագահի նոր հրամանագրով՝ Աշոտ Խաչիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել