Նոր ատոմակայանի կառուցմանն առնչվող նախագիծը հանվեց կառավարության նիստի օրակարգից

Կառավարության այսօրվա նիստին պետք է քննարկվեր ու հաստատվեր նոր ատոմակայանի կառուցման ծրագիրն ու կառուցման պլանի ժամանակացույցը:

Մինչև երեկ այս նախագիծը էլեկտրոնային կառավարման համակարգում էր : Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ նիստերի դահլիճ մտավ նաև Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը և օրակարգի քննարկումը դեռ չմեկնարկած խնդրեց հանել նախագիծը : Կառավարությունը հանեց այս հարցը օրակարգից:

Նախագծում նշվում էր, որ մեր երկրում միջուկային նոր էներգաբլոկի կառուցումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգով» :

Նոր էներգաբլոկը հանված նախագծով նախատեսում էր կառուցել մինչև մինչեւ 2026 թվականը:

Ծանոթացեք նաև հանված նախագծին`

Նախագիծ

Նախագծի հավելվածը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել