Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական վարչության պետ Էմիլ Ամիրխանյանն ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի HELP (Human Rights Education for Legal Professionals – «Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար») ծրագրի շրջանակում մշակվող նոր դասընթացի աշխատանքային խմբում: Խումբը կազմված է ԵԽ անդամ 47 երկրներից ընտրված 5 փորձագետներից:
Փետրվարի 3-ին Էմիլ Ամիրխանյանը Ստրասբուրգում մասնակցել է աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը: Առաջիկա ամիսներին նախատեսվում է մշակել «ՄԻԵԴ նախադեպային իրավունքը սեփականության պաշտպանության ոլորտում» դասընթացը, որը դասավանդվելու է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների իրավական ոլորտի մասնագետներին՝ HELP ծրագրի հեռաուսուցման հարթակի միջոցով:
Տեղեկացնենք, որ աշխատանքային խմբի առաջին հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված դասընթացի ձևաչափի, ուսումնական նյութերի և այլ խնդիրների հետ, ինչպես նաև մշակվել է դասընթացի ծրագիրը: Նախատեսվում է դասընթացի մշակման աշխատանքներն ավարտել մինչև այս տարվա հունիսի վերջ:
Տեղեկությունների համար դիմել Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին: