ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական խումբը փետրվարի 5-ին իրականացրել է դեղերի մանրածախ գների մշտադիտարկում: Վերլուծության արդյունքում պարզվել է, որ հունվարի համեմատությամբ աղյուսակում ներառված դեղերի մանրածախ գները 2016 թվականի փետրվարին մնացել են անփոփոխ, բացառությամբ երկու անվանման,որոնց գները նվազել են 9 և 20 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք նախարարության կայքից: