Ի՞նչ քայլեր է ձեռնարկելու Զարուհի Փոստանջյանը, եթե դառնա Մարդու իրավունքների պաշտպան

Առաջինը, ինչ կանի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ Մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու դեպքում, քաղաքական հայացքների համար բանտախցերում հայտնված անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվելն է. «Քաղաքական հայացքների համար բանտախցում քաղաքացիներ չպետք է լինեն, նրանք այնտեղ ապօրինի են պահվում, որովհետև, եթե մենք չունենք ազատ խոսք, ապա չենք կարող ունենալ ազատ մարդ ու ազատ հայրենիք»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Բացի այդ, նրա համար առաջնահերթ են նաև զինծառայողների խնդիրները: Տիկին Փոստանջյանը ճնշումներից չի վախենում, ասում է, իր գործունեության ընթացքում մշտապես ենթարկվել է ճնշումների. «Ես մինչև քաղաքական գործունեություն ստանձնելը, եղել եմ փաստաբան, իմ մասնագիտական գործունեության ժամանակ ինքս եմ ենթարկվել ճնշումների, նաև ապօրինի քրեական հետապնդման, ուզեցել են այդ միջոցով ինձ հեռացնել վարույթից, որպեսզի չկարողանամ կատարել իմ մասնագիտական պարտականությունները, մինչդեռ դու պետք է դիմակայես ու հետագայում հաղթես»,- ասաց տիկին Փոստանջյանը:

Նա նաև վստահ է, որ Հանրապետական խմբակցության թեկնածուն՝ Արման Թաթոյանը չի համապատասխանում պահանջներին, իսկ ՄԻՊ-ի ընտրության գործընթացն իրականացվում է ապօրինի եղանակներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել