Երևանում քարաթափում է տեղի ունեցել

ՏԿԱԻՆ-ի փետրվարի 7-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի պողոտայում` ստորգետնյա անցումի մոտակայքում գտնվող հարակից ժայռապատնեշից քարերը պոկվել, թափվել են ավտոճանապարհին և խոչընդոտում են երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ թափված քարերը ժայռապատնեշից չեն:

Փրկարարները ճանապարհի երթևեկելի գոտուց հեռացրել են ընկած քարերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել