Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 5.0% գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատ- վածում աճել են 4.5%-ով, ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.4% հավելաճ, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 0.6% գնանկում:
2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 96.4%, ոչ պարենային ապրանքներինը` 101.7%, ծառայությունների սակագներինը`103.3%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.0-2.9% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.0%-ով:
Մանրամասներն այստեղ: