Իտալուհուն 6 տարվա ազատազրկում է սպառնում ընտանիքի նկատմամբ վատ վերաբերմունքի և տնային գործերից խուսափելու համար:
Իտալիայի Լացիո մարզում բնակվող 40-ամյա կինը մեղադրվում է ընտանիքի նկատմամբ վատ վերաբերմունքի համար, քանի որ բավականաչափ մաքրություն չի անում և ուտելիք չի պատրաստում: Կնոջը մինչև 6 տարվա ազատազրկում է սպասվում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ըստ կնոջ 47-ամյա ամուսնու, ով նրա դեմ հայց է ներկայացրել, իրավիճակը կնոջ կողմից տնային գործերի վատ կառավարման արդյունքն է: Ինչպես ներկայացված է դատական զեկույցում, 47-ամյա ամուսինը վիրավորված է այն բանից, թե ինչպես է կինը անտեսում տան մաքրության և ուտլիք պատրաստելու գործերը: Նա պնդել է, որ այս անտարբեր վերաբերմունքը շարունակվել է 2 տարի: Իր դիմումի մեջ նա նշել է, որ ստիպված է եղել ապրել ոչ հիգiենիկ պայմաններում, շարունակ մթերք է գնել, որպեսզի կինը պատրաստի, սակայն ապարդյուն: Վերջում էլ տղամարդը հավելել է, որ կինը իրեն դուրս է հանել իրենց համատեղ ննջասենյակից:
Դատակին նիստը նշանակված է հոկտեմբերի 12-ին:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը