Ուկրաինայում դատավորը փորձել է բռնաբարել փաստաբանին

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում դատավորը փորձել է իր աշխատասենյակում բռնաբարել փաստաբանին։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է պատգամավոր Բորիսլավ Բերյոզան։

«Դնեպրոպետրովսկի մարզում դատավորը փորձել է իր աշխատասենյակում բռնաբարել փաստաբանին։ Դատավորը իր գործողությունները արդարացնում է` ասելով, որ այդպիսով փորձել է պատժել փաստաբանին վերջինիս թույլ տված ընթացակարգային խախտման համար։ Սա այն ամենն է ինչ անհրաժեշտ է իմանալ Ուկրաինայի դատական համակարգի մասին»,- նշում է պատգամավորը։

«Ես հիմա դատախազությունում եմ և ցնցված եմ այս միջադեպից»,- հավելել է Բերյոզան։

«Այսպիսի դեպք իրոք տեղի է ունեցել»,- հաստատել են Դնեպրոպետրովսկի մարզային դատախազության մամուլի ծառայությունից` պատասխանելով ուկրաինական «Կոմսոմոլսկայա Պրավդայի» հարցմանը։

Զեկուցվել է, որ տուժողը անմիջապես դիմում է գրել իր գործընկերոջ սեռական ոտնձգությունների մասին։ Տվյալները մուտքագրվել են նախաքննական գրանցամատյանում։

Ֆեմիդայի «չափազանց նվիրված» ծառայողի զոհը իր դիմումի մեջ մանրամասն նկարագրել է միջադեպը և պահանջում է պատժել իրեն վիրավորողին։ Մարզային դատախազությունը պարզում է միջադեպի հանգամանքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել