Ստորև ներկայացնում ենք Արման Թաթոյանի կենսագրությունը.
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1981 թվականի դեկտեմբերի 18, ք. Երևան
Աշխատանքային գործունեություն
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (11/2013թ. – մինչ օրս)
Հիմնական գործառույթները՝
• խոշտանգումների կանխարգելման ոլորտի միջազգային չափանիշների ներդրման ապահովում.
• պատասխանատու ներկայացուցիչ ԵԽ և ՄԱԿ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեների հետ հարաբերություններում
• քրեական և քրեադատավարական օրենսդրության բարեփոխման հարցերի համակարգում.
• թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի, ինչպես նաև փողերի լվացման դեմ պայքարի ոլորտում Արդարադատության նախարարությանն առնչվող հարցերի համակարգում.
• ընտանեկան բռնության կանխարգելման և խտրականության դեմ պայքարի ոլորտի օրենսդրական ակտերի մշակման աշխատանքների համակարգում.
• թվարկված ոլորտներում միջազգային դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների համակարգում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ (11/2013թ. – մինչ օրս)
Հիմնական գործառույթները՝
• մասնակցություն Եվրոպական դատարանում ՀՀ վերաբերյալ ներկայացված գանգատների քննությանը.
• ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարան ներկայացված գանգատների կապակցությամբ դիրքորոշումների մշակման ապահովում, դրանց ներկայացում Ներկայացուցչի հաստատմանը և դատարան.
• Եվրոպական դատարանի վճիռների կատարման ապահովում (ինչպես անհատական, այնպես էլ ընդհանուր միջոցներ).
• ԵԽ Նախարարների կոմիտեի վճիռների կատարման նկատմամբ վերահսկողության ստորաբաժանման հետ աշխատանքների համակարգում.
• մասնակցություն ԵԽ Նախարարների կոմիտեի նիստերին՝ կապված ՀՀ վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման հետ:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինություն (I) (ք. Ստրասբուրգ)
ԵԽ ծրագրի միջազգային խորհրդական (03/2013թ. – մինչ օրս)
Ռուսաստանի Դաշնության հասարակական դիտորդական հանձնաժողովների
աջակցման և խոշտանգումների կանխարգելման հարցերով
Հիմնական գործառույթները՝
• ուսուցումներ ՌԴ ՀԿ-ների առաջատար փորձագետների համար՝ կապված քրեակատարողական հիմնարկներ և ձերբակալվածների պահման վայրեր մոնիտորինգայի այցելությունների հետ.
• ուսուցման ծրագրերի և ուսումնաական նյութերի մշակում ՌԴ ՀԿ-ների համար:
ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն
Դասախոս, իսկ այնուհետև՝ դոցենտ (2005թ. – մինչ օրս)
Դասավանդվող առարկաները՝
• ՀՀ քրեական դատավարություն (2005 – 2012թ.)
• Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները քրեական դատավարությունում (2009 – 2012թթ.)
• Արդարադատության համակարգը ՀՀ-ում
• Հարկադրանքի միջոցները ՀՀ քրեական դատավարությունում
Հայաստանի ամերիկյան համալսարան (AUA)
Դասախոս (2013թ. – մինչ օրս)
Դասավանդվող առարկաները (անգլերեն լեզվով)՝
• ՀՀ արդարադատության համակարգի ներածություն
• Մարդու իրավունքների ներածություն
ՀՀ արդարադատության ակադեմիա
Դասախոս (2014թ. – մինչ օրս)
Դասավանդվող առարկաները՝
• Քրեական դատավարության արդի հիմնահարցերը, ՀՀ քր. դատ. օր. նախագիծ (2014թ.)
• Մինչդատական վարույթի սուբյեկտների հարաբերությունները (2015թ. – մինչ օրս)
Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (CPT)
Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (2011 – 2013թթ.)
Հիմնական գործառույթները՝
• մոնիտորինգային այցելություններ ԵԽ պետությունների ազատությունից զրկման վայրեր
• մասնակցություն կոմիտեի զեկույցների կազմմանը.
• ցմահ ազատազրկման դատապարտված անձանց հարցերով հատուկ աշխատանքային խմբի անդամ:
ՀՀ հակակոռուպցիոն նոր հայեցակարգը մշակող աշխատանքային խումբ
Աշխատանքային խմբի անդամ (2013 – 2014թթ.)
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը մշակող
Կրթություն
ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Իրավունքի դպրոց (UPenn Law), Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Իրավունքի մագիստրոս (08/2012 – 05/2013 թթ.)
ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթն (Wharton) բիզնես դպրոց, Ֆիլադելֆիա, ԱՄՆ
«Բիզնես և իրավունք» գործնական կրթության ծրագիր (09/2012 – 12/2012 թթ.)
ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոց (UPenn Law), Ֆիլադելֆիա, ԱՄՆ
Պատվավոր մագիստրոս (Հավաստագիր, 04/2013թ.)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասպիրանտ (2004 – 2007թթ.)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Իրավագիտության մագիստրոս, գերազանցության դիպլոմ (2002 – 2004թթ.)
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Իրավագիտության բակալավր, գերազանցության դիպլոմ (1998 – 2002թթ.)
Գիտական աստիճանը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու
«Գործի քննությունը քրեադատավարական գործառույթների համակարգում (համեմատաիրավական վերլուծություն)» (ռուսերեն լեզվով, 06/2007թ.), ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 001 մասնագիտական խորհուրդ
Գիտական կոչումը՝ դոցենտ
Շնորհված է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ և հաստատված է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից (12/2011թ.)
Հիմնական ձեռքբերումները Ա.Թաթոյանի անմիջական ղեկավարությամբ՝
• ՀՀ քրեական օրենսդրության շրջանակներում խոշտանգման համար քրեական պատասխանատվության համակարգի համապատասխանեցում միջազգային չափանիշներին:Խոշտանգման հանցակազմը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին: ՀԿ-ների հետ համագործակցության արդյունքում նախատեսվել է առանձին հանցակազմ մասնավոր սուբյեկտների միջև ուժեղ հոգեկան կամ ֆիզիկական տառապանք պատճառելու համար: Խոշտանգումը դարձել է հանրային հետապնդման գործ: Հստակեցվել է քրեական պատասխանատվությունը քրեական հետապնդման մարմինների կողմից բռնության դրսևորման դեպքերի համար քրեական պատասխանատվությունը:
• Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների հիման վրա ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համակարգի ներդրում ՀՀ քաղաքացիական օրենսգրքում: Զգալիորեն ընդլայնված է իրավունքների ցանկը, նախատեսված է հնարավորություն ստանալու հատուցում՝ չսահմանափակված որևէ չափով:
• Ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական առավել արդյունավետ իրավաբանական օգնություն ցուցաբերելու իրավական մեխանիզմի կատարելագործում՝ օրենքում և կառավարության մի շարք որոշումների կատարված փոփոխությունների արդյունքում:Մասնավորապես նախատեսվել է ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին պաշտպանների հետ տեսակցության, քրեական գործի հետ չկապված հարցերով փաստաբանի հետ տեսակցության հնարավորություն: Երաշխիքներ են սահմանվել պաշտպանությունը ստանձնելու նպատակով այցելության եկած փաստաբանների համար:
• Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ: Նախագիծը վերջնական քննարկվել է ԱԺ հանձնաժողովում: Նախագծում նախատեսված են որակապես նոր լուծումներ՝ ուղղված քրեական դատավարությունում կալանովրման նվազեցմանը, պաշտպանության կողմի հնարավորությունների ընդլայնմանը, դատական վերահսկողության սահմանների ընդլայնմանը, փաստացի ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների նվազագույն ծավալի սահմանմանը և այլն:
• Քրեական նոր օրենսգրքի նախագիծ: Կառավարության որոշմամբ նախագծի հայեցակարգի հաստատումից հետո մշակվել է քրեական նոր օրեսգրքի նախագծի տեքստը, որն արդեն շրջանառությունից հետո գտնվում է ամփոփման փուլում: Քննարկման փուլում է գտնվում ՀԿ-ներից օրերս ստացած հատուկ առաջարկների փաթեթը: Նախագծում նախատեսված են որակապես նոր մեխանիզմներ, որոնք ուղղված են ազատազրկումը բացառիկ պատժատեսակ դարձնելուն և ազատազարկնան հետ կապ չունեցող պատիժների խթանմանը:
• Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկ: Նախագծի հայեցակարգի հիման վրա ներկայում մասնագետների խմբի կողմից մշակվում է նախագծի տեքստը: Նախագիծն ամբողջությամբ հիմնված է դատապարտյալների և կալանովրավծների վարքագծի ռիսկային և անհատական գնահատման և միջազգային այլ սկզբունքների վրա:
• ՀՀ քրեական օրենսգրքում ԳՐԵԿՈ-ի չափանիշների հիման վրա հակակոռուպցիոն երաշխիքների ամրապնդում: Այս փոփոխություններն ուղղված են կաշառք տալու համար քրեական պատասխանատվության կատարելագործմանը, կոռուպցիոն գործոնների բացառմանը:
• Դատավորի վարքագծի կանոնների կատարելագործում: Կանոնները ԵՄ չափանիշների հիման վրա այլևս ամրագրված են Դատական օրենսգրքում: Հստակեցվել է դատական օրենսգրքի և դատավորների վարքագծի կանոնագրքի հարաբերակցությունը:
• Նախարարության համակարգում ՄԻԵԴ վճիռների կատարմանն ու խոշտանգումների կանխարգելման չափանիշների ներդրմանն ուղղված՝ ՄԻԵԴ վճիռների կատարման և կոնվենցիոն պահանջների ապահովման հատուկ բաժնի ստեղծում (05/2014թ.): Բաժինն իր գործառույթներով համարվում է ԵԽ լավագույն փորձի օրինակ:
• ԵԽ արտարհերթ աջակցությամբ Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցչության պաշտոնական կայքի ստեղծում՝ www.agent.echr.am հասցեով: Նպատակուղվված է ՄԻԵԴ վճիռների կատարման արդյունավետության բարձրացմանը, մարդու իրավունքների չափանիշների ներդրմանը: Կայքը միակն է ԵԽ ողջ տարածքում, և ԵԽ Նախարարների կոմիտեի քարտուղարության կողմից որոշվել է կոմիտեի 2015թ. զեկույցում այն, որպես լավագույն փորձի օրինակ, առաջարկել նաև մյուս պետություններին.
• Հայաստանում վատ վերաբերմունքի (խոշտանգումների) կանխարգելման նոր ծրագրի մեկնարկ (2015-2017թթ., շարունակվող, ԵԽ երևանյան գրասենյակի կողմից): Ծրագրի շրջանակներում արդեն փորձաքննության են ենթարկվել ՀՀ օրենսդրության՝ ազատությունից զրկման մեխանիզմների հարցը: Ներկայացված առաջարկները իրացվել են նախագծերում: Ակնկալվում է նաև գրավոր եզրակացություններ:
• Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համագործակցությամբ խտրականության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկ: Ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկ:
– See more at: https://moj.am/staff/view/staff/41#sthash.SyL0QCuI.dpuf
Այլ մանրամասներ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: