100 մեքենա էր արգելափակվել մեկասառույցի պատճառով

Փետրվարի 4-ին, ժամը 19.46-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին ավտոմեքենաները մերկասառույցի պատճառով արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 100 ավտոմեքենա (մոտ 300) ուղևոր, իսկ «Ապարան ՃՇՇՁ» ԲԲԸ աշխատակիցները կատարել են ճանապարհի մաքրման և մշակման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել