Վաչե Գաբրիելյանը ներառվեց նախարարների ֆինանսատնտեսական կոմիտեում

Փետրվարի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է 42-Ա որոշումը, որի համաձայն, փոփոխություն է կատարվել վարչապետի ընդունված մեկ այլ  2008թ-ի 306-Ն որոշման մեջ, որը վերաբերում էր նախարարական կոմիտեներ ստեղծելուն: Մասնավորապես, այդ որոշմամբ ստեղծվել են նախարարական կոմիտեներն ու հաստատվել է դրանց կազմը:

Իսկ ՀՀ վարչապետի այս նոր որոշմամբ փոփոխություն է արվել և նախարարների ֆինանսատնտեսական կոմիտեի կազմում ներառվել է նաև ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Վարչապետի նոր որոշման մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 3-ի «Նախարարական կոմիտեներ ստեղծելու մասին» N 306-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում կատարել հերևյալ լրացումը և փոփոխությունը՝
1) «ՀՀ ֆինանսների նախարար» բառերից առաջ լրացնել «ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար» բառերով.
2) հանել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ» բառերը.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել