Չինաստանի կենտրոնական իշխանության համաձայնությամբ այս երկրի Հատուկ ադմինիստրատիվ Աոմեն (Մակաո) շրջանը համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ՝ վիզայի հատուկ ռեժիմի վերացման մասին: Այս մասին տեղեկանում ենք China.org.cn կայքից:
Ըստ աղբյուրի՝ Հայաստանի կողմից համաձայնագիրը ստորագրել է ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Ենթադրվում է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի մի քանի ամսից:
Համաձայնագրով նախատեսվում է, որ Մակայոի անձնագիր ունեցողները կազատվեն վիզա ստանալու անհրաժեշտությունից, եթե մեր երկիր կատարած այցելությունը չի գերազանցում 90 օրը: Նույնը վերաբերում է նաև ՀՀ քաղաքացիներին: