Փաստաբանների պալատից տեղեկանում ենք, որ հայտնի են Փաստաբանական դպրոցի 2016թ. գարնանային հոսքի ընդունելության քննության արդյունքները:
Քաղաքացիաիրավական ուղղվածության համար սահմանվել է 133 անցողիկ միավոր, իսկ քրեական՝ 120:
Դպրոցում սովորելու իրավունք են ստացել 81 հավակնորդ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ քննության արդյունքների ամփոփագրում՝ Ամփոփիչ որոշում: