ԱՄՆ Ատլանտա քաղաքի բնակիչներ 76-ամյա Դորոթի Ռայթը և նրա 6 և 12-ամյա թոռնիկները մահացել են եկեղեցու ճանապարհին, երբ ոստիկանների հետապնդումից փախչելիս հանցագործների մեքենան մխրճվել է նրանց մեքենայի մեջ: Այս մասին հայտնում է Daily News-ը:
Ինչպես տեղեկացվում է ոստիկանները հետապնդել են կասկածյալներին Ատլանտայի միջազգային օդանավակայանի ավտոկայանից մինչև քաղաքի սահմանագծին հասնելը, որտեղ մեքենան կորցնելով կառավարումը մխրճվել է Ռայթի մեքենայի մեջ՝ խլելով 3 մարդու կյանք: 12-ամյա Քեմերոնի մարմինը հայտնաբերվել է փողոցում, նա տեղում մահացել է, սակայն դեռ պարզ չէ թե երբ է մահացել քույրը: Նրա մարմինը հայտնաբերվել է 11 ժամ անց մոտակա թփուտներում: Կասկածյալին հաջողվել է փախչել այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են օգնություն ցուցաբերել զոհերին: Նրանք չեն հրապարակել կասկածյալի տվյալները: Ջորջիա նահանգի ոստիկանության պարեկային խումբը և Ֆուլթոն շրջանի դատախազությունը շարունակում են ուսումնասիրել հետապնդման և վթարի մանրամասները:
Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը