Թողարկվել են նոր հուշադրամներ

ՀՀ կենտրոնական բանկը հունվարի 25-ից շրջանառության մեջ է դրել «Վարդան Մամիկոնյան-1625» ոսկե, «Արշակ Ֆեթվաճյան-150», «Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125» և «Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)» արծաթե հուշադրամները:
Վարդան Մամիկոնյան-1625
Հուշադրամի դիմերեսին պատկերված են խաչ, թուր և զարդանախշ:
Հուշադրամի դարձերեսին պատկերված է դրվագ Գ. Խանջյանի «Վարդանանք» գոբելենից: Ֆոնին Մամիկոնյանների տոհմի զինանշանն է` արծվի տեսքով:
Տեխնիկական չափանիշները
 
Անվանական արժեքը        5000 դրամ
Մետաղը և հարգը             ոսկի 9000
Տրամագիծը                      18,0 մմ
Քաշը                                 4,3 գ
Որակը                              լավացված
Դրամաշուրթը                   ատամնավոր
Տպաքանակը                    5000 հատ
 
Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
 Արշակ Ֆեթվաճյան-150
Հուշադրամի դիմերեսին պատկերված է դրվագ Ա. Ֆեթվաճյանի «Էրզրումի հայուհին» կտավից:Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ա. Ֆեթվաճյանի դիմանկարը Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամի ֆոնին և Ա. Ֆեթվաճյանի «Անի. Միջնաբերդի եկեղեցին» կտավից մի դրվագ:
Տեխնիկական չափանիշները
 
Անվանական արժեքը             100 դրամ
Մետաղը և հարգը                  արծաթ 9250
Քաշը                                       28,28 գ
Չափը                                      28,0 × 40,0 մմ
Որակը                                     լավացված
Դրամաշուրթը                          հարթ
Տպաքանակը                            500 հատ
 
Էսքիզների հեղինակ` Էդուարդ Կուրղինյան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյան-125
Հուշադրամի դիմերեսին պատկերված է Ա.Բաժբեուկ-Մելիքյանի «Լիդան բարձրացրած ձեռքերով» կտավը:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են Ա.Բաժբեուկ-Մելիքյանի «Ինքնադիմանկար» և «Կանայք» կտավները:
Տեխնիկական չափանիշները
 
Անվանական արժեքը         100 դրամ
Մետաղը և հարգը              արծաթ 9250
Չափը                                 28,0 x 40,0 մմ
Քաշը                                  28,28 գ
Որակը                               լավացված
Դրամաշուրթը                   հարթ
Տպաքանակը                    500 հատ
 
Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Հայաստանի Հանրապետության 25-ամյակ (1991-2016 թթ.)
Հուշադրամի դիմերեսին պատկերված են Արարատ լեռան գրաֆիկական պատկերը և ՀՀ զինանշանըՀուշադրամի դարձերեսին պատկերված են խաչքար և «25 ՏԱՐԻ YEARS» մակագրությունը` ՀՀ դրոշի գունային ֆոնի վրա:  

Տեխնիկական չափանիշները
 
Անվանական արժեքը         5000 դրամ
Մետաղը և հարգը              արծաթ 9250
Տւամագիծը                         63,0 մմ
Քաշը                                  168,1 գ
Որակը                                պրուֆ
Դրամաշուրթը                    հարթ, համարակալված
Տպաքանակը                       300 հատ
Էսքիզների հեղինակ` Լուսինե Լալայան: Հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել