Այսօր ավտոպատահար էր տեղի ունեցել Նալբանդյան 5-ի բակում: «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը ընկել էր փոսը: Բեռնափոխադրում իրականացնելու համար մեքենան կայանել էր այս բակում: Վկաների խոսքերով՝ այստեղ ժամանակին փոս է եղել, որը փակվել է շինարարական աղբով, քանի որ մեքենան ծանր էր, կանգնելուն պես փոսը խորացել է ու այն ընկել է մեջը: Մեքենան փոսից հանելու համար եկել էր մեկ այլ «ԶԻԼ»: Փոսից դուրս բերելու գործընթացը մեկ ժամից ավելի տևեց:
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի