Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, ով ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները:
Տուժողի մերձավոր ազգականին նրա իրավահաջորդ ճանաչելու մասին որոշումն ընդունում է հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը կամ դատարանը` նրա խնդրանքով: Համապատասխան խնդրանքով դիմած մի քանի մերձավոր ազգականներից տուժողի իրավահաջորդի ընտրությունն իրականացնում է դատախազը կամ դատարանը:
Տուժողի իրավահաջորդ ճանաչված անձն իրավունք ունի քրեական գործով վարույթի ցանկացած պահին դադարեցնել իր լիազորությունները:
Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից: Տուժողի իրավահաջորդն իրավունք չունի հաշտվել կասկածյալի և մեղադրյալի հետ ու հետ վերցնել տուժողի ներկայացրած բողոքը:
Տուժողի իրավահաջորդը կարող է կանչվել որպես վկա:
Տուժողի իրավահաջորդն ունի նաև օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:
Աղբյուրը` Իրավաբան.net