ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջանի նիստի ընթացքում Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մանդատը վայր դնելու մասին դիմումը:
«Համաձայն ԱԺ կանոնակարգի 13–րդ հոդվածի, ԱԺ նիստում հրաժարականի հրապարակումից հետո պատգամավորը 15 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը։ Հետ չվերցնելու դեպքում նրա պատգամավորական լիազորությունները դադարեցվում են»,-իր խոսքում նշել պատգամավորը:
Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net