Ներկայումս կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման առումով Հայաստանում վիճակը չափազանց մտահոգիչ է: Նշվում է Փաստաբանական պալատի մասնագիտական կարծիքի մեջ՝ նոր Սահամանդրության նախագծի մասին:
Նախագծի 29-րդ հոդվածում ասվում է. «Խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
Փաստաբանների պալատը գտնում է, որ Հայաստանում լուրջ խնդիրներ կան կանանց դեմ խտրականության տեսանկյունից ու պետությունը խտրականության դեմ պայքարում բավարար միջոցներ չի ձեռնարկում:
Նման իրավիճակում, ըստ պալատի կարծիքի, պարզապես կանանց և տղամարդկանց իրավահավասարության ամրագրումը և խտրականության արգելումը բոլորովին բավարար չեն, անհրաժեշտ է սահմանել պետության պոզիտիվ պարտականություն՝ գործնականում ապահովելու այդ իարավահավասարության իրականացման ռեալ հնարավորությունները՝ այդ թվում հատուկ ժամանակավոր միջոցների կիրառման միջոցով: