Ճանապարհային ոստիկանության կանոնադրությունը առ այսօր գործող օրենքների պահանջներին չի համապատասխանել: Կառավարության նոյեմբերի 5-ի նիստին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է ներկայացնի մի նախագիծը, որ միտված է այս իրավիճակի շտկմանը:
Նշվում է, որ Ճանապարհային ոստիկանության կանոնադրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1816-Ն որոշմամբ։ 2006 թվականից մինչ օրս Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, Հայաստանի Հանրապետության Վարչական դատավարության օրենսգրքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված մի շարք փոփոխությունների հետևանքով, ներկայումս, անհրաժեշտություն է առաջացել այդ փոփոխություններն ամրագրել Ճանապարհային ոստիկանության կանոնադրության մեջ։
Բացի այդ, անցած ութ տարիներին գործնական կիրառության ընթացքում ի հայտ են եկել Ճանապարհային ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների տեսակների և անվանումների հետ կապված խնդիրներ, որոնց լուծումնրը ներկայացված են նախագծով։
Նախագծով նախատեսվում է Ճանապարհային ոստիկանության կանոնադրությունը համապատասխանեցնել գործող օրենքների պահանջներին, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայի ընթացքում ի հայտ եկած խնդիրները:
Կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Փաթեթին կարող եք ծանոթանալ այստեղ՝