Դատախազները լքեցին նիստերի դահլիճը. դատավորն այն «թատերական ներկայացում» որակեց

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր արդեն երրորդ անգամ տեղի չունեցավ անձնագրային բաժանմունքի նախկին պետ Արտյոմ Սեդրակյանի և մյուսների գործով նիստը:

Գործին որպես երկրորդ մեղադրող ներգրավվեց դատախազ Մանուչար Մարտիրոսյանը: Իսկ մինչ այս գործի վերաբերյալ հսկողությունն իրականացրել է դատախազ Էդգար Արամյանը:

Նախորդ դատական նիստին Ա. Սեդրակյանի պաշտպան Ժաննա Կոտիկյանը դատարանին ներկայացրել են գործում առկա ապացույցն անթույլատրելիւ ճանաչելու վերաբերյալկ միջնորդություն, որի վերաբերյալ դատախազ Է. Արամյանը հայտնել էր, թե գրավոր դիրքորոշում կներկայացնի: Սակայն այսօր նա իր դիրքորոշումը գրավոր կերպով չներկայացրեց:

Նոր մեղադրող Մ. Մարտիրոսյանը դատարանին  դատարանին միջնորդեց հետաձգել նիստը՝ ժամանակ տալ իրեն գործի նյութերին ծանոթանալու համար: Սակայն միջնորդության դեմ առարկեցին պաշտպանները: Դատարանը նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն մերժեց, ինչը վրդովվեցրեց դատախազներին:

Նիստը նախագահող դատավոր Վլադիմիր Գիրգորյանը շարունակեց նիստը ՝ ներս հրավիրելով վկաններին: Սակայն հարցաքննությունը տեղի չունեցավ, մեղադրող դատախազները դուրս եկան նիստերի դահլիճից ՝դատավորի  որոշումը անհեթեթություն անվանելով:

Դատավոր Վ. Գրիգորյանը դատախազների այս քայլը «թատերական ներկայացում» անվանեց, ասելով, թե առաջին դեպքը չէ, որ մեղադրող դատախազների պատճառով դատական  նիստերը տապալվում են և տեղի ունեցած միջադեպի մասին նա իր խոսքը եզրափակեց ֆրանսիական արտահայտությամբ՝ c’est la vie (սա է կյանքը):

Նիստի ավարտից հետո Իրավաբան.net-ի հետ զրույցում Ա. Սեդրակյանի պաշտպան՝ Ժաննա Կոտիկյանն ասաց, որ իր պաշտպանյալը անհիմն  մեղադրանքների  զոհ է դարձել: Նրա խոսքով, մեղադրող կողմի վկաները ահաբեկված են, քանի որ նրանց ցուցմունքներում բազմաթիվ հակասություններ կան. «Որքան էլ փորձեն հետաձգել նիստերը, որքան էլ ժամանակ պահանջեն, միևնույնն է՝ չեն կարողանալու ճիշտը լղոզել»:

Իսկ ինչ վերաբերում է դատախազների ըմբոստությանը,   Ժ. Կոտիկյանը ասաց,  որ դիմելու են դատախազություն:

Արփինե Հախվերդյան

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել