Ոստիկանությունը Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկի երթևեկությունը փոփոխելու առաջարկ է արել

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից ուսումնասիրություններ են կատարվել Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկի երթևեկության բարելավման ուղղությամբ: Այս մասին հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:

Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի լուսացույցն ու «Կանգ» գիծը մոտ 25 մետր դեպի խաչմերուկ տեղափոխելու հաշվին նշված խաչմերուկում հնարավոր է Բաղրամյան պողոտայի տվյալ խաչմերուկին հարող հատվածի երեք երթևեկելի գոտիներին մոտ 20 մետր երկարությամբ տարածքում ավելացնել նաև 4-րդ երթևեկելի գոտին, ինչի շնորհիվ հնարավոր կլինի արագ բեռնաթափել խաչմերուկը և խուսափել տրանսպորտային միջոցների կուտակումներից ու հնարավոր խցանումներից:

Միաժամանակ, նշված փոփոխության շնորհիվ Բաղրամյան պողոտայի երթևեկելի առաջին գոտուց աջ շրջադարձով դեպի Մոսկովյան ու Սարյան փողոցներ երթևեկող տրանսպորտային միջոցները նշված մանևրը կկատարեն առանց լուսացույցի արգելող ազդանշանի հանդիպելու:

Նշված փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ կլինի Բաղրամյան-Մոսկովյան խաչմերուկում կառուցել անվտանգության կղզյակ:

Կից ներկայացվում են նշված խաչմերուկի գործող և առաջարկվող երթևեկության կազմակերպման սխեմաները:

Միջգերատեսչական հանձնաժողովը պատրաստ է քննարկել և սպասում է ձեր առաջարկներին, որոնք կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

001-gortsox-poqr_chap.19.10

Գործողը՝ մեծ չափով

002-araj-poqr_chap.19.10.2015

Առաջարկվողը՝ մեծ չափով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել