Սեպտեմբերի 11-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է արձանագրություն` պատգամավորի մանդատը Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Բեքարյանին տալու վերաբերյալ:
Պատգամավորի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա ունի մեկ բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված:
Բացի այդ նա ունի նաև 35 հազար դրամի բաժնեմաս:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են շուրջ 7 մլն ՀՀ դրամ, իսկ նրա դրամա միջոցները 1,4 մլն ՀՀ դրամ են և 1950 ԱՄՆ դոլար:
Կարեն Բեքարյանի եկամուտները՝ պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն ստացված եկամուտները կազմել են 1,7 մլն ՀՀ դրամ:
Պաշտոնատար անձին փոխկապակցված անձիք երկուսն են՝ նրա մայրն ու կինը, սակայն երկուսն էլ հայտարարագիր դեռևս չեն ներկայացրել: