Քրեական գործ հարուցելու պահից քննիչը պարտավոր է կատարել օբյեկտիվ լրիվ և բազմակողմանի քննություն: Եվ քրեական գործի քննության ժամանակ քննիչի կողմից պետք է կատարվի քննչական գործողություններ որի մեջ մտնում է նաև զննությունը:Զննությունը որպես կանոն կատարվում է ցերեկը և ընթերականների մասնակցությունը պարտադիր է:Այդ մասին իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կնտրոնի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը:
Քննիչը անհրաժեշտության դեպքում կատարում է զննվող վայրի և առանձին առարկաների չափումներ, կազմում է հատակագծեր, գծագրեր,սխեմաներ,իսկ հնարավորության դեպքում կատարում է լուսանկարահանում, տեսանկարահանում, կինոնկարահանում և այլ տեսակի ամրագրում, որի մասին նշում է արձանագրության մեջ:Իրավաբանի փոխանցմամբ`քննիչը զննության ընթացքում ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ վերցնում է հետքեր, իրեր, փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ, որոնք գործով հետագայում կարղ են ունենան ապացուցողական նշանակություն:Պաշտպանների միջնորդությամբ քննիչը կարող է զննության մասնակից դարձնել մեղադրյալին, կասկածյալին, պաշտպանին, տուժողին, վկային: Զննումը ավարտելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում է, այն ամենը, ինչ հայտնաբերվել է:Զննության արձանագրությունն ստորագրում են քննիչի և քննչական գործողության բոլոր մասնակիցները, որոնք իրավունք ունեն պահանջել դրա մեջ մտցնել իրենց դիտողությունները:
Աղբյուրը` Իրավաբան.net