Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:
«Կառավարության կողմից դեռևս չի սահմանվել այդ պետությունների ցանկը, ուստի գործում է վերոնշյալ առաջին նորմը»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Իրավաբանի խոսքով` այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից` անկախ այն հանգամանքից` ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:
Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից և վարժական հավաքից:
Աղբյուրը` Իրավաբան.net