Մասնավոր պահնորդական գործունեությունը ոչ պետական կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց կողմից օրենքով սահմանված թիկնապահական և (կամ) պահնորդական գործունեության իրականացումն է:
«Թիկնապահական և պահնորդական գործունեությունը լիցենզավորման ենթակա գործունեություն է, որն իրականացվում է պայմանագրային (վճարովի) հիմունքներով, ոչ պետական կազմակերպության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց թիկնապահական և պահնորդական ծառայություններ մատուցելու նպատակով»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնեց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:
Իրավաբանի խոսքով` մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը առաջացնում է տուգանք` 100.000-200.000 դրամի չափով:
Սերինե Խաչատրյանի փոխանցմամբ` մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի պահնորդական ծառայություններից օգտվելը առաջացնում է տուգանք` 100.000-150.000 դրամի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net