Անձի անհատական տվյալները խորհրդապահական տեղեկատվություն են

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկները օրենքով նախատեսված դեպքերում իրավասու են մշակել անձի անհատական տվյալներ:
Անհատական տվյալների մշակումը համարվում է օրինական, եթե դրանք մշակվում են տվյալների սուբյեկտի համաձայնությամբ, նման մշակումը նախատեսված է օրենսդրությամբ, կամ ուղղակի բխում է օրենքից, կամ անհրաժեշտ է օրենքի պահանջները կատարելու համար, անհատական տվյալները մշակվում են պետական և հասարակական անվտանգությունն անմիջական սպառնալիքից պաշտպանելու համար:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանի խոսքով` տվյալների սուբյեկտի համաձայնությունը կարող է արտահայտվել ցանկացած ձևով, սակայն դրանց հետ կանչելը պետք է իրականացվի գրավոր ձևով:
Համաձայնության հետկանչը հետադարձ ուժ չունի:
Իրավաբանի փոխանցմամբ` մշակողի տնօրինության տակ գտնվող անհատական տվյալները խորհրդապահական տեղեկատվություն են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Մշակողը պարտավոր է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` ապահովելու անհատական տվյալներ պարունակող տեղեկատվական բազաների պաշտպանվածությունը պատահական կորստից, տեղեկատվական բազաներ անօրինական մուտք գործելուց, տվյալներն անօրինական օգտագործելուց:

Աղբյուրը`Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել