Daily Archives: Կիրակի, Հունվար 14, 2018

Բաժնային կամ համատեղ սեփականության մեջ ունեցած պարտապանի բաժնի նկատմամբ բռնագանձումը տարածելու կարգը

Համաձայն <<Դատական ակտերի հարկադիր կատարման մասին>> ՀՀ օրենքի 47.1-րդ հոդվածի՝ եթե բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող գույքը շարժական է, և բաժինը բնեղենով առանձնացնելն անհնար է, ապա բռնագանձումը սույն օրենքով սահմանված կարգով տարածվում է ամբողջ գույքի վրա: Գույքի ուղղակի վաճառքի դեպքում բաժնային կամ համատեղ սեփականության մյուս մասնակիցները օգտվում են պարտապանի բաժնի գնման նախապատվության իրավունքից: Պարտապանի գույքի գույքագրման… Read more »

Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը

Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի՝  ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է… Read more »

Փաստաբան Վաղինակ Աթոյանի գործը դատարանում է

Փաստաբան Վաղինակ  Աթոյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Գործը քննվելու է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ: Վաղինակ Աթոյանի պաշտպանյալի նկատմամբ Վերաքննիչ դատարանը նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը բեկանել է և նշանակել է ավելի մեղմ պատիժ` 2… Read more »

Երեխայի շփումը պապերի և տատերի հետ

Երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ։ Սակայն ամուսնալուծությունների դեպքում ծնողը, ում մոտ մնում են երեխաները, հաճախ խոչընդոտում է մյուս ծնողի, երեխայի տատերի և պապերի շփմանը երեխաների հետ: Նման խոչընդոտների հանդիպած տատերի և պապերի, ինչպես նաև մյուս ազգականների իրավունքների խախտումը վերացնելու վերաբերյալ կարգավորումներ է սահմանում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ… Read more »

Ո՞վ կարող է ստանալ արտոնյալ պայմաններով կենսաթոշակ

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝ 1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարինաշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի… Read more »

Ո՞վ ունի զինվորական կենսաթոշակի իրավունք. որքա՞ն է կենսաթոշակի չափը

Զինվորական կենսաթոշակի իրավունք ունի` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական (սպայական, ենթասպայական, շարքային) կազմի ծառայողը. վարժական հավաքների կանչված զինապարտը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցը. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը: 2015թ. հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակի չափի աճը Երկարամյա… Read more »

Իրանում ընթացող ցույցերի ընթացքում զոհվել է 25 մարդ

Իրանի դատական իշխանությունները հայտարարել են,  վերջերս երկրում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել է 25 մարդ, ձերբակալվել 400 մարդ: Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ հաղորդվում էր 20 զոհի և մոտ 450 ձերբակալվածի մասին: Հիշեցնենք, որ Իրանի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, անցած տարվա դեկտեմբերի 28-ից մի քանի օր շարունակ զանգվածային բողոքի ցույցեր… Read more »

ՌԴ դատավորների աշխատավարձերը բարձրացվել են 4 տոկոսով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով 2018 թվականի հունվարի 1-ից բարձրացվում  է ՌԴ դատավորների աշխատավարձը՝ 4 տոկոսով: Այս մասին տեղեկնաում ենք ՌԴ արդարադատության նախարարության պաշտոնական կայքից: Հրամանագիրը ստորագրվել է դատավորների սոցիալական ապահովության, լրիվ և անկախ դատական համակարգի ապահովության համար: Իրավաբան.net

Մահացել է ԱԱԾ աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Զարգարյանը

2018 թվականի հունվարի 12-ին մահացել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից, գեներալ-մայոր Ռաֆիկ Վահագնի Զարգարյանը: Այս մասին տեղեկանում ենք Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը… Ռաֆիկ Զարգարյանը ծնվել է 1948 թվականին Էջմիածին քաղաքում: 1977 թվականին զինվորական ծառայության է անցել պետական անվտանգության մարմիններում, զբաղեցրել տարբեր պաշտոններ: 1998 թվականին նշանակվել է Ռազմական հակահետախուզության… Read more »

Իրազեկում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի վերաբերյալ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի և «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման համաձայն: 2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի… Read more »

Հնդկաստանում արգելվում է մահանալ անձրևոտ եղանակին. աշխարհի 5 երկրում գործող տարօրինակ օրենքներ

Իրավաբան.net-ը փնտրում, գտնում և Ձեզ է  ներկայացնում աշխարհի տարբեր երկրներում գործող ոչ ստանդարտ օրենքները, որոնք կարող են մեզ տարօրինակ թվալ: Բելգիայում, պատահաբար կնոջ ոտքին կանգնած տղամարդը պարտավոր է համբուրել նրա այտը: Եթովպիայում թույլ է տրվում կտրել ցանկացածի ականջը, ով ականջ է դրել Ձեր խոսակցությանը: Հնդկաստանում արգելվում է մահանալ անձրևոտ եղանակին: Չեխիայում յուրաքանչյուր չծխող կին կարող է ամեն… Read more »

Կերակրողին կորցնելու դեպքում ի՞նչ իրավուննքեր ունի ընտանիքը

Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք ունի մահացած կերակրողի՝ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝ 1) 18 տարին չլրացած երեխան՝ մինչև 18 տարին լրանալը. 2) առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակը՝ մինչև 23 տարին լրանալը. 3) ամուսինը կամ օրենքով սահմանված կարգով խնամակալ ճանաչված անձը` եթե նա զբաղված է մահացած կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով նպաստի իրավունք ունեցող երեխայի խնամքով,… Read more »