Daily Archives: Ուրբաթ, Նոյեմբեր 24, 2017

Առանց փողկապի քննարկում ֆինանսների փոխնախարարի հետ՝ պետգնումների ոլորտի հարցերի շուրջ

Առանց փողկապի և անկաշկանդ միջավայրում այսօր ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները և  բիզնեսի ու նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական ու բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր սուրճի սեղանի շուրջ քննարկեցին պետական գնումների ոլորտում նկատված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունները: Հանդիպմանը մասնակցում էին փոխնախարար Կարեն Թամազյանը և պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Սերգեյ… Read more »

Իրավաբանական անձանց միությունները փաստի առաջ են կանգնել՝ օրենսդրական փոփոխությունների հետևանքով

Աշխատանքային քննարկման ավարտին մասնակից ԻԱՄ-ների կողմից որոշվեց մոբիլիզացնել Հայաստանում գործող ԻԱՄ-ներին և միասնական առաջարկ ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարին՝ Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում ԻԱՄ-ներին վերաբերող «վերագրանցում» եզրույթը հստակեցնելու, այն որպես ԻԱՄ-ների կանոնադրության փոփոխությունների գրանցման կատարման միջոցով օրենքին համապատասխանեցնելու` դրանով իսկ ԻԱՄ-ների համար օրենքով սահմանված պահանջները կատարված համարելու մասին։

Արդարադատության և հարակից ոլորտների համակարգող, իրավաբանի թափուր հաստիքի մրցույթ

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին սկզբին՝ 34 ամիս տևողությամբ: Իրավաբան-փորձագետի թափուր տեղի համար կազմակերպությունը փնտրում է համապատասխան որակավորումներ ունեցող մասնագետի: Պարտականություններ. արդարադատության ոլորտի հանրային քաղաքականությունների հայեցկարգերի մշակում, արդարադատության ոլորտի հանրային քաղաքականությունների միջոցառումների ծրագրի մշակում, կրթության, բիզնես ոլորտի, ինչպես նաև… Read more »

Բրյուսելում ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Քիչ առաջ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրամիության միջև նոր Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը։ Հայկական կողմից այն ստորագրեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրամիության կողմից ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին։ Ստորագրման արարողությանը ներկա էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և  Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։ Նշենք, որ այն ստորագրվել է Արևելյան… Read more »

ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Արթուր Ղամբարյան

2017թ. նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նոր ձևավորված կարգապահական հանձնաժողովի առաջին նիստը, որի ժամանակ անդամների ձայների մեծամասնությամբ հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը: ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից: Հանձնաժողովի կազմում են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը՝ կոմիտեի նախագահի որոշմամբ, քննչական կոմիտեի՝ վիճակահանությամբ ընտրվող 3… Read more »

Արագածոտնի մարզպետը վարչապետին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ Արագածոտնի մարզում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Մարզպետը զեկուցել է, որ ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Արագածոտնի մարզում 2017 թվականին ծրագրվել է հավաքագրել 1 միլիարդ 254 մլն դրամի սեփական… Read more »

Եվրոյի ու դոլարի փոխարժեքը բարձրացել է. ԿԲ

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 24-ին, կազմել է 483.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.13 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 645.01 դրամ (աճել է 1.14 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.40 դրամ (աճել է 1.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.28 դրամ (նվազել… Read more »

Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և խարդախություն կատարելու փաստերով քննված քրեական գործի նախաքննությունը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների, այդ թվում` կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքեր: Արդյունքում… Read more »

«Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիրն ընդունվել է

Բրյուսելում անցկացվող 5-րդ գագաթնաժողովի «Արևելյան գործընկերության» համատեղ հռչակագիրն ընդունվել է: Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում : Նշվում է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի առաջնորդներն ու ներկայացուցիչները, Եվրամիության ներկայացուցիչները և ԵՄ անդամ երկրների առաջնորդները և ներկայացուցիչները հանդիպել են Բրյուսելում նոյեմբերի 24-ին և ընդունել են համատեղ հռչակագիր: Իրավաբան.net

Գումարտակային մարտավարական զորավարժություն

ՊԲ-ի 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 20-23-ը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ, անց են կացվել գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ: Զորավարժության վերջին՝ մարտական հրաձգության փուլին, հետևել ու մասնակից և ուսուցանվող կազմին որոշակի մեթոդական ցուցումներ է տվել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար,… Read more »