Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Քաղաքապետին առաջարկել են «ՍԱՍ» սուպերմարկետի փոխարեն ավտոկայանատեղի կառուցել

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյաննը դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ «ՍԱՍ» սուպերմարկետի զբաղեցրած տարածքում  կառուցել բազմահարկ ավտոկայանտեղի: «Հարգելի՛ պարոն Մարգարյան, մայրաքաղաքի փողոցների բեռնաթափումը տրանսպորտի և ճանապարհաշինության բնագավառի առանցքային խնդիրներից է, և մեքենաների քանակի շարունակական աճի դեպքում պահանջում է հրատապ լուծումներ: Ակնհայտ է, որ ճանապարների գերբեռնվածությունը բնորոշ է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներին, որտեղ տեղակայված են… Read more »

Պաշտպանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել ԵԽ քարտուղարության  քաղաքական հարցերով ղեկավար Ալեքսանդր Գեսսելը, նրա տեղակալ Դանիիլ Խոչաբոն և տնօրինության՝ Հայաստանի հարցով պատասխանատու Մաքսիմ Լոնգանգը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության… Read more »

Ճախրելու հավանականությունը, ցավոք, զրոյական է

Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է․ «Երեկ ուշ երեկոյան Տավուշի մարզից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված սպիտակագլուխ անգղի զննության, այդ թվում, ռենտգեն ախտորոշման արդյունքում պարզվել է, որ թռչունն ունի աջ թևի կոտրվածքներ, այդ վիճում գտնվել է շուրջ 20 օր, ինչը դարձել է հյուծվածության պատճառ: Հրազենային վնասվածքներ առկա չեն: Այս պահին… Read more »

Հաստատվեց «ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնող օրենքի նախագիծը

Կառավարության այսօրվա նիստին հավանություն տվեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից ներկայացված «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Միջպետական այս պայմանագրի կողմերն են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները․ այս մասին հայտնեց նախարարը: Պայմանագրով կարգավորվելու է ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԵԱՏՄ անդամ պետություններ ապրանքների ներմուծումը, նշված պետություններ ապրանքների արտահանման հետ կապված մաքսային գրեթե… Read more »

Ինչու՞ են մեր զորակոչիկներն այդքան ցածրահասակ, թերքաշ․ Արտակ Զեյնալյան

Ազգային ժողովում այսօր շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներն այսօր իրենց անհամաձայնություն էին հայտնում նախագծի հիմնական դրույթների վերաբերյալ։ Պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթում անդրադառնալով կրթական համակարգից տարկետման իրավունքը դադարեցնելու հարցին ասաց․ «Համեմատություն է արվում Իսրայելի հետ: Իսրայելում չկա տարկետում և ամենաշատ  Նոբելյան մրցանակներ շահում են նրանք: Եթե այդ սկզբունքով… Read more »

Խիստ անընդունելի իրավիճակ է Արարատի մարզում․ վարչապետ

Կառավարության այսօրվա նիստին վարչապետը հանձնարարական տվեց  շրջակա միջավայրի աղտոտվածության վերացման վերաբերյալ․ « Հայտնաբերվել են գերաղտոտվածության դեպքեր, խիստ անթույլատրելի իրավիճակ է Արարատի մարզում, արձանագրվել են նաև ոռոգման ու կոյուղու ջրերի խառնվելու դեպքեր, որոնք վնաս են հասցնում միջավայրին ու գյուղատնտեսությանը»,-ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը: Արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման ու զարգացման, գյուղատնտեսության, ռողջապահության նախարարներին և Ջրային ռեսուրսների պետական… Read more »