Monthly Archives: Հոկտեմբեր 2017

Հոկտեմբերի 21-ին հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ

Հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, որի շրջանակում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները: Համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն… Read more »

Լրագրողը դարձել է սպանության, ոչ թե մեքենայի անսարքության զոհ

Մալթացի լրագրող Դաֆնե Կարունան, որի մեքենան օրեր առաջ պայթել էր Մալթայում, դարձել է սպանության, այլ ոչ մեքենայի անսարքության զոհ: Այս մասին տեղեկանում ենք  Reuters–ից: Դաֆնե Կարունա Գալիցինայի մարմինը պայթյունից մասերի էր բաժանվել, դարձել անճանաչելի: Ըստ հետաքննական մարմնի, ռումբը տեղակայված է եղել անմիջապես մեքենայի տակ ու ղեկավարվել է հեռակառավարման վահանակով, այսինքն, սպանությունը կանխամտածված է եղել: Դաֆնե Կարունա… Read more »

Հոսանքի անջատումներ կլինեն մի շարք տարածքներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 20-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-13:30 Ավան՝ Դուրյան թաղամասի սեփական տները և հարակից հանրային բաժանորդները, 10:00-16:00 Նորք–Մարաշ համայնքի՝ Նորքի 1-ին և 7-րդ փողոցների 2-70, 72–143 սեփական տները, Նորքի 7փ. 1-ին նրբ. 1-9, 1/1, 1/2, 88, 90, Նորքի… Read more »

ՔՀԿ-ները ժողովրդավարության դպրոցներ են, որոնք սովորեցնում են քաղաքացիներին ներգրավվել հանրային կյանքին․ եռօրյա դասընթաց միջազգային փորձագետների կողմից

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ժողովրդավարության դպրոցներ են, որոնք օգնում, սովորեցնում են քաղաքացիներին ներգրավվել հանրային կյանքին, մասնակցել  պետության կողմից մշակվող տարբեր ոլորտների քաղաքականություններին։ Այս մասին նշեց չեխական «Ագորա» ՀԿ համահիմնադիր Պավել Միչկան, ով Երևանում էր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացնող կազմակերպությունների կոնսորցիումի տեղական գործընկերների 15 ներկայացուցիչների համար կազմակերպված եռօրյա դասընթացին մասնակցելու համար։ Հոկտեմբերի 13-15-ը Միչկան ներկայացրեց քաղհասարակության… Read more »

Կհամաձայնեցվեն զինատեսակների ու դրանց փամփուշտների ապօրինի արտադրության մասին հարցերը

ԵՄ-ՀՀ գործընկերության համաձայնագրի շրջանակներում անդրադարձ է կատարվում փոքր տրամաչափի զինատեսակների և թեթև զենքերի (ՓՏԶԹԶ), այդ թվում՝ դրանց փամփուշտների ապօրինի արտադրությունը և առևտուրին, ինչպես նաև դրանց հավելյալ կուտակման, կառավարման ցածր մակարդակի, ոչ պատշաճ ապահովված պաշարների և դրանց չվերահսկվող տարածման հարցերին, որոնք շարունակում են սպառնալիք ներկայացնել միջազգային խաղաղության և անվտանգության համար: Ըստ համաձայնագրի կողմերը համաձայնում են պահպանել և լիարժեքորեն… Read more »

«Ինձ ասեցին՝ տեր չունես, դրա համար էլ պիտի ազատվես աշխատանքից»․ ամբաստնյալի աթոռին հայտնված դպրոցի տնօրեն

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Երևանի  64-րդ հիմնական դպրոցի նախկին տնօրեն Անաիդա Շահնազարյանի գործով դատական քննությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Անաիդա Շահնազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով դպրոցի տնօրեն  և պաշտոնական դիրքն օգտագործելով, 2009-2015 թվականների ընթացքում որպես աշխատող դպրոցում գրանցել է 12 քաղաքացի, ովքեր փաստացի աշխատանքի չեն… Read more »