Daily Archives: Շաբաթ, Օգոստոս 12, 2017

Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի

Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացրել էր 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում, Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի: Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական և տրամաբանական ավարտին: Այժմ արդեն գործում է… Read more »

Թափուր աշխատատեղեր Արցախում

Արցախի կրթության և գիտության նախարարությունը ուսուցիչներին աշխատանքի է հրավիրու տեղի դպրոցներում ուսանելու համար: Ցանկին ծանոթացեք ստորև՝

Ինչպե՞ս է ստուգվում պատգամավորի թեկնածուի հայերեն լեզվի գիտելիքները

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունվարի 13-ին հրաման էր ստորագրել ԱԺ պատգամավորի թեկնածության հայերեն գիտելիքների ստուգման վերաբերյալ: Հրամանով սահամնված է գիտելիքի ստուգման կարգը: 1 Սույն կարգով կարգավորվում են որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու (այսուհետ՝ քաղաքացի)՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում՝ հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման… Read more »

Նոր հնարավորություն՝ Beeline-ի բաժանորդների համար

Beeline-ից տեղեկացնում են, որ այսուհետ հետվճարային համակարգի բաժանորդները հնարավորություն կունենան տեսնել  իրենց սակագնային փաթեթի և միացված ծառայությունների մնացորդները  My Beeline Armeniaբջջային հավելվածի միջոցով կամ այցելելով im.beeline.am  կայքը: Իրավաբան.net

7 օր առաջնագծում

Օգոստոսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ` հրաձգային տարբեր զինատեսակներից հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից: Չնայած առաջնագծում պահպանվող հարաբերական հանգիստ իրադրությանը, ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են իրականացնել զգոն և աչալուրջ մարտական հերթապահություն` իրենց ձեռքում… Read more »

Հաստատվել է դպրոցական դասագրքերի ցանկը

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հուլիսի 20-ին նոր հրաման է ստորագրել, որով հաստատվել է հանրակրթական դպրոցներում գործածվող դասագրքերի ցանկը: «Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդված 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի առաջարկությունը` ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ` Հաստատել 2017-2018 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող… Read more »

Արա Զոհրաբյանը կառաջադրվի Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու

Փաստաբանների պալատի գործող նախագահ Արա Զաոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում դիմելով փաստաբաններին, գրել է. «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին կրկին առաջադրվելու որոշումը կայացրել եմ նախորդ 4 տարվա անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները վերլուծելուց և փաստաբան գործընկերներիս հետ խորհրդակցելուց հետո: 2013-2017թթ. իմ նախընտրական ծրագիրը, որը ժամանակին խոստումների գրքույկ էր թվում, հնարավորություն եմ ունեցել բարի ցանկություններից վերածել… Read more »

Երթևեկության կարգի փոփոխություն է կատարվել

«Ճանապարհային ոստիկանություն և կարմիր գծեր» ֆեյսբուքյան խմբի անդամներից Զավեն Մանուկյանը տեղեկացնում է, որ Բաղրամյան-Իսահակյան  փողոցների խաչմերուկում «միայն ուղիղ» նշանը հանվել է:  Իրավաբան.net

Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց տուժանքի չափը էականորեն մեծացվել է

Զինծառայողների իրավունքների պաշտպանության ասոցիացիան կարևոր տեղեկություն է հրապարակել այն մասին, որ կառավարության որոշմամբ, հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց տուժանքի չափը էականորեն մեծացվել է:  2017թ-ի հունվարի 9-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների համաձայն զինծառայողներին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս, ներակայացվում է պահանջ՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ… Read more »

Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով

ԱԻՆ «Հիրդոմետ» ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 13-14-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +38…+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-5 աստիճանով: Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում,… Read more »