Daily Archives: Երեքշաբթի, Հուլիս 18, 2017

Զգալի բարձրացել է եվրոյի փոխարժեքը

ՀՀ Կենտրոնական բանկից Իրավաբան.net-ը տեղեկանում է, որ հուլիսի 18-ի տվյալներով հաստատված տարադրամի փոխարժեքներ են. ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքը 478.46, այն նվազել է 0.22 դրամով, եվրոյի փոխարժեքը բարձրացել է 4.34 դրամով՝ դառնալով՝ 552.81 դրամ, ռուբլու փոխարժեքը բարձրացել է 0.01 դրամով,  այն կազմում է 8.10 դրամ: Իրավաբան.net  

Հին նմուշի անձնագիրն այլևս երկարաձգել հնարավոր չի լինի

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքը կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգելու հնարավորություն չի նախատեսում, մինչդեռ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշումը հնարավորություն է ընձեռում երկարաձգել հին նմուշի անձնագրի վավերականության ժամկետը:

Արդարադատության նախարարը մասնակցել է Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության բազմաշահառու խմբի նիստին

ՀՀ արդարադատության նախարար, Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի նախագահ Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի նիստը: Վերջինի ընթացքում հայտարարվել է «Աջակցություն Հայաստանի կարողությունների բարելավմանը՝ ԱՃԹՆ իրագործելու և ընդերքօգտագործման թույլտվությունների ու պայմանագրերի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման նպատակով» ծրագրի մեկնարկը:

Կառավարությունը ՀՀ սահմանային ներկայացուցիչներ կնշանակի

Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչների նշանակումներ կկատարվեն կառավարության նիստին։ Չզեկուցվող հարցերի շարքում է նաև Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանի ներկայացրած նախագիծը՝ սահմանային ներկայացուցիչներ նշանակելու վերաբերյալ։ Այս նախագծից տեղեկանում ենք, որ ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ է նշանակվելու ՀՀ կառա­վարությանն առընթեր ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի… Read more »

Մարզային հասարակական կազմակերպությունների անդամների խոսքերով՝ համայնքներում թույլ է ՀԿ-ների միջև կապը

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման միջոցառման ժամանակ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ի թիվս այլ խնդիրների, անդարադարձավ հասարակական կազմակերպությունների միջև կապի թուլությանը՝ նշելով, որ նոր ծրագիրը կամուրջ կկառուցի նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև։

Փաստաբանի մոտ գտնվող փաստաթղթերը անձեռնմխելի են և չեն կարող առգրավվել․ ՓՊ դիմել է ոստիկանապետին

Ամփոփելով վերոգրյալը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը որոշել է փաստաբան Արա Ղարագյոզյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը մերժել և դիմել ՀՀ ոստիկանության պետին՝ փաստաբան Արա Ղարագյոզյանից ձեռագիր գրառումներով թուղթն առգրաված ոստիկանի վարքագիծը քննարկելու համար:

Հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ստացվել է 833 դիմում

2017թ. հունիս ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքացիներից ևիրավաբանական անձանցից ստացվել է 833 դիմում, որից 685-ը գրավոր, 148-ը բանավոր: Այս մասին հայտնում են նախարարությունից: Նշված դիմումներից 235-ը ստացվել է նախարարություն այցելած քաղաքացիներից, իսկ 286 քաղաքացի  դիմելէ  տեղեկատվական կենտրոն-ընդունարան:   Գրավոր  դիմումներում գերակշիռ մաս են կազմել հաշմանդամության խմբի նշանակման և վերանայման 64 (9%),   պետական նպաստների 56 (8%), ավանդի փոխհատուցման 48 (7%), կենսաթոշակի նշանակման ևվերանայման 44 (6%), բնակարան հատկացնելու 36 (5%) և աշխատանք տրամադրելու  31 (5%) վերաբերյալդիմումները:   Ներկայացված բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել ավանդի փոխհատուցման 56 (38%),պետական նպաստների 28 (19%),  դիմումի ընթացքի ճշգրտման 27 (18%),   հաշմանդամության խմբի նշանակման ևվերանայման 14 (9%)    և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 10 (7%)  վերաբերյալ դիմումները: Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 379 դիմումի: Պատասխաներն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը. 278 (73%)-ը պարզաբանվել է, 60 (16%) քաղաքացուխնդրանք բավարարվել է, 20-ը (5%) վերահասցեագրվել  է  պետական   այլ  մարմիններ,  իսկ 21-ին (6%) տրվել էմերժողական պատասխան: Փոխնախարարների մոտ կայացել է երկու ընդունելություն, որին մասնակցել է  երեք քաղաքացի:  Ընդունելության ընթացքում տրված հանձնարարականների հիման վրա կազմվել է արձանագրություն, որըգրանցվել և ընթացք է ստացել սահմանված կարգով: Իրավաբան.net

Կազմակերպություններ, որոնք կազատվեն գույքահարկի 50 տոկոսը վճարելուց

Կառավարության հուլիսի 20-ի նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրել է չզեկուցվող հարց, որի շրջանակներում կառավարությունը պետք  է հավանություն տա անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող կազմա­կեր­պությունների ցանկը: Այդ կազմակերպություններն են. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի փորձարարական բազա(«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի փորձարարական տնտեսություն («Երկրագոր­ծու­թյան գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային… Read more »

Քայլեր՝ միասնական երթուղային ցանցի ստեղծման ուղղությամբ

Կառավարության հուլիսի 20-ի նիստին նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին հավանություն տալու մասին չզեկուցվող որոշման նախագիծը: Նշվում է, որ այս  որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  կառավարության 20.04.2017թ. նիստի N 29.6/[402773]-17(17) արձանագրության 3-րդ կետի կատարմամբ, ինչպես նաև Հայաստանի  ամբողջ տարածքը տրանսպորտային սպասարկումով ապահովմամբ: Ներկայումս «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` հանրապետությունում… Read more »