Daily Archives: Շաբաթ, Ապրիլ 1, 2017

Ինչպե՞ս են քվեարկելու զինծառայողները

Մասնագետը կարող է իրականացնել զինծառայողների գրանցում միայն այն տեղամասերում, որտեղ ակտիվ է տեխնիկական սարքավորման վրայի «Զորամասի ցուցակ» կոճակը, այսինքն՝ միայն այն ընտրական տեղամասերում, որտեղ իրականացվելու է զորամասի ցուցակով քվեարկություն։

Ի՞նչ է քվեարկության կտրոնը և ի՞նչ պետք է անել դրա հետ

Դուք չեք կարող գցել ձեր քվեաթերթիկը քվեատուփի մեջ, եթե չեք հանձնել ձեր քվեարկության կտրոնը։ Քվեարկության կտրոնը քվեարկության ընթացքում օգտագործվող այլ փաստաթղթերի հետ մեկտեղ ենթակա է հաշվառման և պահպանման տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից։

Ի՞նչու է ընտրողը մատնահետք հանձնելու

Եթե լինեն բողոքներ խնդրահարույց գրանցման դեպքերի հետ կապված, գրանցված մատնահետքերի տվյալների շտեմարանը թույլ կտա ճշտել գրանցման ստույգությունը, ինչպես նաև թույլ կտա համեմատել և ճշտել բնակչության բիոմետրիկ շտեմարանի հետ։

Ոստիկանությունը՝ «ՕՐՕ» դաշինքի հայտարարության մասին

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչը համացանցում տեղեկատվություն է  տարածել, թե Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում իբր նախատրամադրվածություն է նկատել իրենց թեկնածուի  հանդեպ, ինչն արտահայտվել է նրանով, որ չեն ցանկացել փակել չհրկիզվող պահարանի դուռն ու բանալին հանձնել ոստիկանին: Ստուգումով պարզվել է, որ «ակնհայտ… Read more »

Ի՞նչպես է իրականացվելու ընտրողների գրանցումը տեխնիկական սարքավորման միջոցով

Քվեարկելու համար դուք կարող եք ներկայացնել ձեր նույնականացման քարտը, անձնագիրը, կենսաչափական անձնագիրը, ինչպես նաև անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից։ եթե ձեր անձը հաստատող փաստաթղթի վավերականության ժամկետը լրացել է, դուք կարող եք մասնակցել քվեարկությանը, եթե չունեք այլ վավերական փաստաթուղթ։ Դուք կարող եք մասնակցել քվեարկությանը անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փոխարինող փաստաթղթով՝ (9-րդ ձև)՝ տրված ՀՀ Ոստիկանության կողմից։

Ոստիկանությունը խախտել է անմեղության կանխավարկածը. Հայկ Ալումյան

Այսօր տեղեկացրել ենք, որ «Ելք»-ի անդամների հետ տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է 1977 թ. ծնված Արթուր Այվազյանը. «Կատարվել են անհետաձգելի մի շարք միջոցառումներ և կարճ ժամանակ անց ոստիկանության ծառայողները պարզել են հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1977 թ. ծնված Արթուր Ա.»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Մարզերից մի քանիսում ձյուն է տեղում

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: