Նորություններ

Գյումրու ողբերգական դեպքերի առնչությամբ այսօր կկայանան խորհրդարանական լսումներ

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հետաձգված խորհրդարանական լսումները տեղի կունենան հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 սենյակում: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանից:

Լսումների թեման է «2015թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացները»:

Լսումների ընթացակարգը տեղադրված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում՝ հանձնաժողովի էջում: Լսումները լուսաբանել ցանկացող լրագրողները պետք է զանգահարեն 010 527400 կամ 011 513312 հեռախոսահամարներով մինչեւ հունվարի 22-ը՝ ժամը 10:00:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել