Նորություններ

Նիկոլ Փաշինյանի գրությունը Վահրամ Շահինյանին

Հենց նոր ԱԺ ընդհանուր բաժին հանձնեցի Հատուկ քննչական ծառայության պետին ուղղված հետևյալ գրությունը:

«Սույն թվականի նոյեմբերի 6-ին այցելել եմ ՀՀ ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր և հանդիպում ունեցել նոյեմբերի 5-նի Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ: Նրանցից` Շանթ Հարությունյանն ինձ հետ զրույցում հայտարարեց, որ նոյեմբերի 5- երեկոյան իր նկատմամբ բռնություն են կիրառել անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը:  Ըստ Շանթ Հարությունյանի, վերջինս սպառնալիքներ է հնչեցրել իր որդու հասցեին և սեռական բնույթ նվաստացուցյիչ հայհոյանքներ տվել և այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ իր ձեռքերը բռնած են եղել: 

Անձամբ ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը»:

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանից ակնկալում է հայտարարությունները օրենսդրությամբ սահմանված կարգով քննության առնել և արդյունքների մասին տեղեկացնել:

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել