Օդանավակայանից տեղափոխվել է հիվանդանոց

 ՀՀ ոստիկանությունից հաղորդում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Քանաքեռ-Զեյթունի բաժնի   և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 30-ին, ժամը 14.30-ին, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում հայտնաբերվել է 1962 թ. ծնված Արմենակ Գ.-ն, ով 2001թ. դեկտեմբերի 13-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով: Վերջինս նույն օրը Մին-Վոդի-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է Հայաստան և ինքնազգացողության պատճառով օդանավակայանի սպասասրահից «շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել