Պայթյուն Երևանի կենտրոնում

Քիչ առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքում: Չպարզված հանգամանքներում պայթյուններ են տեղի ունեցել Տիգրան Մեծ պողոտայում՝ «Ֆիրդուս» տոնավաճառի հարևանությամբ: Մայթում գտնվող ծառի մոտ՝ հողի մեջ իրար հաջորդող երկու պայթուն է գրանցվել, որի արդյունքում հարակից տարածքում կայանված մեքենաների վրա հող է լցվել: Անցորդներին թվացել է, թե կայանված ավտոմեքենաներից մեկի գազի բալոնն է պայթել, որովհետև պայթյունից հետո կրակի ալիքը է բարձրացել: 

Իրավաբան.net կայքի թղթակիցները եղել են դեպքի վայրում, նրանք հաղորդեցին, որ զոհեր և վիրավորներ չկան:

Դեպքի առնչությամբ մանրամասները ճշտելու համար Իրավաբան.netը կապվեց ՀՀ ոստիկանության հետ, որտեղից էլ խոստացան ուսումնասիրել պատահարն ու լրացուցիչ տեղեկություն տրամադրել: Ավելի ուշ ոստիկանությունից հաղորդեցին, որ դիմենք Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: Այստեղից էլ պատասխանեցին, որ ահազանգ չի եղել, ուստի գերատեսչությունը չի զբաղվում խնդրով:

Տիգրանուհի Հարությունյան

Ելենա Արամյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել