Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (նոյեմբերի 19-ից 20-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 5-ը, խարդախության 4 դեպքից՝ 3-ը: Բացահայտվել է գողության՝ 7, յուրացման 5 և խուլիգանության  1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության և համակարգչային հանցագործության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Iravaban.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել