Որոնվում է սուպերմարկետից գողության փորձ կատարած անձը. Հատուկ քննչական կոմիտե

ՀՀ Հատուկ քննչական կոմիտեն հաղորդում է, որ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու «Կիվի» սուպերմարկետից գողության փորձ կատարած անձի ինքնությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2014 թ. հունիսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում: Անհայտ անձը, դիտավորությամբ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռները բացելով, մուտք է գործել Երևան քաղաքի Խորենացու 26ա հասցեում գտնվող «Կիվի» սուպերմարկետ, ապա կոտրելով բացել սուպերմարկետի դրամարկղը, սակայն իր կամքից անկախ հանգամանքերով գողությունն ավարտին չի հասցրել, քանի որ դրամարկղում գումար չի հայտնաբերել:

Դեպքի առթիվ 16.06.2014թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34 -177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Քննության ընթացքում «Կիվի» սուպերմարկետից ստացվել է դեպքի տեսագրությունը։

Ովքեր ճանաչում են կամ որևէ տեղեկություն ունեն տեսագրությունում պատկերված անձի ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք այդ մասին հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել