Քաղաքացին հայտնեց, որ կամրջի տակ զենք-զինամթերք է թողնում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.10-ին, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Դարբնիկ գյուղի կամրջի տակ զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ եղել է երկփողանի հրացան` փողը կտրած, նռնակի պայթուցիչ, 4 ճայթիչ, 5,45 մմ տրամաչափի 52 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 61 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել