Եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողով

Ս.թ. սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին:
Միջոցառմանը, որն անցկացվում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո, մասնակցում է ավելի քան 40 պետության ներկայացուցիչ:
«Ցամաքային զորքեր-2020» խորագրով համաժողովը նպատակաուղղված է միջազգային ճգնաժամերին արձագանքելու հարցերում զինված ուժերի ներգրավվածության և պատրաստականության շուրջ կարծիքների փոխանակմանը` ի նպաստ փոխըմբռնման բարձրացման, համագործակցության զարգացման և տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման:

Լուսանկարը՝ mil.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել