Նորություններ

Էթիկայի հանձնաժողովը նոր համակարգ է ներդնում. «Ժողովուրդ»

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել է համակարգային փոփոխություններ կատարել։ Հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է որ, այս համակարգի ներդրման արդյունքում պաշտոնատար անձինք իրենց ունեցվածքի մասին փաստաթղթերը լրացնելիս այլևս չեն կարողանալու գծիկներ դնել կամ անընթեռնելի ինչ-որ բաներ շարադրել՝ խուսափելով իրական տեղեկությունների տրամադրումից. «Այսուհետ էլեկտրոնային տարբերակով են մուտքագրվելու տվյալները, և այդ պահից սկսած՝ դուք կարող եք տեսնել»։

Ըստ Ս. Սահակյանի՝ նախկինում իրենք փաստի առաջ են կանգնել. «Թղթեր լրացնելու ժամանակ կարող էին անընթեռնելի ձեռագրեր օգտագործվել, որոշ դաշտեր չնկատեին, գծիկ դնեին և այլն, այս համակարգը նման հնարավորություն չի տալու»:

Թեմայի վերաբերյալ Սիրանույշ Սահակյանի հարցազրույցը` թերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարը` panorama.am

Իրավաբան.net

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել